Թբիլիսիի կառավարության նիստում քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել է կոռուպցիայի հնարավոր դեպքերի մասին։
Նա կոչ է արել Թբիլիսիի քաղաքապետարանի և նրա կառույցների աշխատակիցներին թույլ չտալ կոռուպցիա իրենց տարածքում։
«Ուզում եմ զգուշացնել բոլորին՝ սկսած իմ տեղակալներից, ծառայությունների ղեկավարներից, մարզպետներից, մենք շատ քննադատաբար ենք վերաբերվելու և ամեն ինչ անելու ենք կոռուպցիան կանխելու համար։ Սա շատ լուրջ խնդիր է, որին միշտ կհետևի մեր կողմից համապատասխան արձագանքը։ Այդպես էր տարիներ առաջ, այդպես կլինի հիմա և ապագայում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կոռուպցիան իր հիմքում չմնա և արմատախիլ արվի»,- ասել է Կալաձեն։
Նա նշել է, որ եթե ինչ-որ աջակցություն, համագործակցություն է պետք, վերջինս պատրաստ ենք ամեն կերպ օգնել, բայց կաշառակերության փաստերը շատ խիստ արձագանք կունենան։