
«Վրաստանի երկաթուղի»-ի հաղորդմամբ՝ ուղևորահոսքի ավելացման պատճառով նոյեմբերի 16-ին և 17-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ հավելյալ չվերթեր կիրականացվեն։
Նոյեմբերի 16-ին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Բաթումիում երկրորդ անգամ ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ։
Հանդիպումը կկայանա Batumi Adjarabet Arena մարզադաշտում։