«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան «կատարյալ հիմարություն» և «ընդդիմախոսների քարոզչություն» է համարել կուսակցության մեկ այլ առաջնորդ Գիգի Ուգուլավայի՝ թիմից հեռանալու մասին խոսակցությունները։
Հուլիսի 24-ին Pirveli հեռուստաընկերության եթերում հաղորդավար Նինո Ժիժիլաշվիլիի հարցին, թե նախատեսվու՞մ է, որ Ուգուլավան հեռանա «Եվրոպական Վրաստանից», Բոկերիան պատասխանել է, որ դա «ընդդիմախոսների հերթական քարոզչությունն է»:
«Կարծում եմ՝ խորապես սխալվում են նման կարծիք ունեցողները։ Սա քարոզչություն է, որն իրականացվում է հիմնականում պետական հեռուստաընկերությունների կողմից: Մենք առողջ քաղաքական ուժ ենք և եթե նման հարց լինի՝ բոլորը կիմանան: Սա կատարյալ հիմարություն է»,- հայտարարել է Բոկերիան: