
Rustavi 2 հեռուստաընկերության փոխանցմամբ իրավապահները կաշառք վերցնելու դեպքի առնչությամբ ձերբակալել են Թելավի քաղաքի սպասարկման կենտրոնի ծառայության ղեկավար Սոսո Սամադաշվիլիին:
Հետաքննության տեղեկատվությամբ, Սամադաշվիլին քաղաքացուց վարորդական իրավունքի տեսական քննություն հանձնելու համար օգնության փոխարեն 1000 լարիի չափով կաշառք է վերցրել։
Հանցանքը ենթադրում է 7-ից 11 տարի ազատազրկում: