Վրաստանը կաշառակերության դեպքերի սակավությամբ աշխարհում 13-րդ տեղում է և Եվրոպայի լավագույն տասնյակում, հաղորդում են Վրաստանի կառավարության վարչակազմից։
«Մինչև 2013 թվականը` առկա տվյալների համաձայն, Վրաստանում կաշառակերության տարածվածության ցուցանիշը կազմել է 9,84 տոկոս։ Իրավիճակը սկսեց զգալիորեն բարելավվել 2013 թվականից, երբ կաշառակերության դեպքերի ցուցանիշը դարձավ 1,43 տոկոս:
2023 թվականին 2013 թվականի ցուցանիշը 10 անգամ նվազել է։ Լավագույն արդյունքը գրանցվել 2023 թվականին։ Անցյալ տարի կաշառակերության դեպքերի ցուցանիշը նվազել է՝ հասնելով 1 տոկոսի»,- ասվում է տեղեկատվության մեջ։