
Նախորդ տարվա համեմատ այս տարի կարտոֆիլն ավելի թանկ է լինելու, հայտնում է Netgazeti.ge-ն։
Տեղեկության համաձայն, միրգ և բանջարեղեն վաճառող խանութներում Ախալքալաքի կարտոֆիլի ներկայիս գինը տատանվում է 2,20-2,50 լարիի սահմաններում։
Գինը համեմատաբար ցածր է շուկաներում, որտեղ բանջարեղենի 1 կիլոգրամը միջինում 1,60-2,00 լարի արժե. շուկաներում և սուպերմարկետներում, որպես կանոն, գինն ավելի բարձր է։
Ըստ ֆերմերների և վաճառողների՝ այս տարի բերքը համեմատաբար վատ է։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆերմերներից հայտնել են, որ այս տարի կարտոֆիլի բերքի վրա ազդել է նաև ոռոգումը, որն ի վերջո էապես նվազեցրել է բերքատվությունը։
Նվազեցված բերքի մասին են խոսել նաև շուկայում աշխատող առևտրականները, որոնց կարծիքով ապրանքների գների անկում չի սպասվում։