
Վրաստանն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով, այն դեպքում, երբ հունվարին 5-րդ հորիզոնականում էր: Այս մասին ասված է Համաշխարհային առողջապահության կազմակերպության վերջին տվյալներում:
Վրաստանում 2018 թվականին հիվանդացության 2203 դեպք է արձանագրվել (գործակիցը 561,22)։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչ օրս Վրաստանում կարմրուկով հիվանդության 2065 դեպք է արձանագրվել, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը:
«Կարմրուկի համաճարակը շարունակվում է, սակայն աճի նշանակալի դինամիկա չունենք»,- հայտարարել է Ամիրան Գամղերիլիձեն: