«Վրաստանի գազի փոխադրման ընկերություն» ՍՊԸ-ն հոկտեմբերի 4-ին կիրականացնի «Կարմիր կամուրջ-Ծալկա-Ախալքալաք» մայրուղու երկայնքով անցնող գազամուղի նորոգման աշխատանքներ։
Ինչպես հայտնում են «Վրաստանի գազի փոխադրման ընկերությունից», հոկտեմբերի 4-ին, ժամը 4:00-ից մինչև 18:00, բնական գազի մատակարարումը կընդհատվի Բորժոմիի երեք գյուղերում՝ Բալանթա, Չիխարուլա և Տաբածկղուրի:
Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը։
«Վրաստանի գազի փոխադրման ընկերությունը» պարբերաբար իրականացնում է գազատարների նորոգման աշխատանքներ, ինչն էլ ապահովում է շարունակական, անվտանգ և հուսալի գազամատակարարումը», — հայտարարում են ընկերությունից: