
Ապրիլի 29-30-ը Վրաստանում սպասվում է անձրև՝ տեղ-տեղ հորդառատ, հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Կանխատեսման համաձայն, հորդառատ անձրևները կարող են առաջացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում, լեռնային շրջաններում՝ ձնահոսքի ձևավորում։