
Այսօր կայացած կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբալվիլին ասել է` «եթե ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակը որոշվում է պատերազմով, ապա Վրաստանը պատերազմ չի ուզում»։
Ըստ վարչապետի՝ Վրաստանը պահանջում է արժանի թեկնածուի կարգավիճակ։
«Եթե ինչ-որ մեկին թեկնածուի կարգավիճակ է հասնում, ապա նախ Վրաստանն է, ապա Ուկրաինան ու Մոլդովան։
Որ ասում են Ուկրաինան պատերազմում է ու դրա համար պետք է կարգավիճակ տալ, կներեք, եթե պատերազմն է որոշիչը, ապա մենք պատերազմ չենք ուզում, ընկերներ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ կարգավիճակը վրաց ժողովուրդը վաստակել է ժողովրդավարության համար 30-ամյա պայքարի և վերջին ինը տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ։