Կարգավիճակը բարձրացնել ցանկացող ուսուցիչների քննությունները՝ 2022-ի ամռանը

2022 թվականի ամռանը կարգավիճակը բարձրացնել ցանկացող ուսուցիչների համար կանցկացվի առարկայական և մասնագիտական ​​հմտությունների թեստ։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։

Ինչպես պարզաբանում են նախարարությունից, ուսուցիչների համար կարգավիճակի բարձրացումը պարտադիր չէ և ծառայում է միայն ուսուցիչների մասնագիտական ​​առաջխաղացմանը, որն ուղղակիորեն կազդի նրանց վարձատրության վրա։

Հատկանշական է, որ մասնագիտական ​​հմտությունների թեստը հանձնելու հնարավորություն կտրվի այն ուսուցիչներին, ովքեր ավագ ուսուցչի կոչում ստանալու համար հաղթահարել են 50% շեմը՝ ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար կամ ավագի կոչում են ստացել՝ դոկտորի գիտական ​​աստիճանի հիման վրա։

Իսկ այն ուսուցիչները, ովքեր չեն հաղթահարել 50% շեմը, իրենց կարգավիճակը բարելավելու համար պետք է հաղթահարեն առարկայի 60%+1 շեմը՝ մասնագիտական ​​հմտությունների թեստը հանձնելու համար։

Կարիերայի առաջխաղացման համար առարկայի և մասնագիտական ​​հմտությունների քննությունները հաջող հանձնելուց հետո ուսուցիչները պետք է գնահատվեն նաև գործնական բաղադրիչով, որը ներառում է ուսուցչի պորտֆոլիոյի ուսումնասիրությունը և ուսուցչի անմիջական աշխատանքի գնահատումը դպրոցում՝ ներառյալ հարցազրույցներ, դասապրոցեսի դիտարկում և այլն։

Ուսուցչի կարգավիճակի բարձրացման քննություններն իրականացնում է Վրաստանի  Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։ Հատկանշական է, որ կենտրոնը 2022 թվականին առաջին անգամ կանցկացնի մասնագիտական ​​հմտությունների թեստ առաջատար և մենթոր ուսուցիչների համար։

«Արդեն մշակվել են քննական ծրագրեր՝ ուսուցիչների մասնագիտական ​​չափորոշիչին համապատասխան, որոնք տեղադրված են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում»,- ասվում է նախարարության տարածած  հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ թեստերի մասին մանրամասն տեղեկատվությունը փուլ առ փուլ կհրապարակվի Գնահատման և քննությունների կայքում:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր