
2022 թվականի պետական բյուջեի նախնական նախագծի համաձայն՝ կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը 2022 թվականի հունվարից կբարձրանա 100 լարիով (մոտ 32 դոլար), նախագծի համար կտրամադրվի 79,4 մլն լարի:
Ըստ պետական բյուջեի նախագծի, հանրակրթական դպրոցներին հատկացվող գումարը ևս ավելացվել է 79.4 մլն լարիով և կազմում է` 975.0 մլն լարի: Ինչ վերաբերում է կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմանը, ապա պետական բյուջեի նախագծի համաձայն` 2022 թվականին այն կկազմի 1 637.5 մլն լարի, ինչը 112.7 մլն լարիով ավելի է 2021 թվականին հատկացված գումարից: