
Փետրվարի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցավ այս տարվա առաջին բողոքի ակցիան: Ցուցարարները ինչպես նախորդ տարեվերջին, այնպես էլ հիմա պահանջում են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով:
Վրաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու մասի: Մի կողմը իշխանությունն է, որը լրիվ նախընտրական տրամադրություն ունի, ու չնայած ընտրություններին դեռ 8 ամիս կա, սկսել է ձայներ հաշվել և տոկոսներ գուշակել, մյուս կողմում ընդդիմությունը, որը հույսը դրել է մշտական բողոքի ակցիաների և արգելափակումների վրա:
Ավելի մանրամասն տեսանյութում.