
Հունիսի վերջին Թբիլիսիում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալի պատճառով Վրաստանում բողոքի մեծ ալիք բարձրացավ: Ցուցարարներն օրեր շարունակ իշխանությանը ներկայացնում էին երեք պահանջ․ 1. 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, ներկայից խառը ընտրական համակարգի փոխարեն 2. այդ ժամանակ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և 3. ազատ արձակել բախումների ընթացքում ձերբակալվածներին:
Հունիսի 24-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հանդես եկավ հայտարարությամբ, որով բավարարվեց ցուցարարների առաջին պահանջը: Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ինչ վերաբերում է մնացած երկու պահանջներին, դրանք չբավարարվեցին, ավելին՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ավելի ուշ նշանակվեց Վրաստանի վարչապետ:
Մանրամասները տեսանյությում