ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Տեղեկությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում:
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14 օրյա ինքնամեկուսացման»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտերն այս տարի ընդունվում են առցանց, ժամկետները հետևյալն են՝
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.
2020թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ. - վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, - վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, - վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, - վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, - վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, - հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20 —ը ներառյալ, - վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
- Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճեն,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3×4 չափսի 1 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
- հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով
Դիմորդները վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն առցանց՝ ԿԳՄՍ նախարարության secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։
Դիմումների ու հարցաթերթիկների օրինակները հնարավոր է ներբեռնել այստեղից։