
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից երկու տարի անց ևս մեկ անգամ արտահայտված համերաշխության համար:
Ըստ Զելենսկու՝ համատեղ և ուժեղ ճնշումը ագրեսորի վրա կարևոր է նրա բոլոր հարևան ազգերին ազատ պահելու համար: «Մենք բարձր ենք գնահատում Վրաստանը և նրա ազատատենչ ազգը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:
Նշենք, որ փետրվարի 24-ին նախագահ Զուրաբիշվիլին տեսաուղերձում ասել է, որ «երկու տարի է անցել, բայց Ռուսաստանը չի հաղթել, չի կարողացել կոտրել Ուկրաինայի ուժը». «Ռուսաստանը չկարողացավ մասնատել Եվրոպան և բաժանել Եվրոպան ձեզնից։ Ձեր հանդեպ համերաշխությունը միաձայն է, աջակցությունը՝ տեսանելի, իսկ հաջողությունն ու հաղթանակը ձերն են»:
Փետրվարի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես գրել էր, որ «Վրաստանը խաղաղություն է ցանկանում Ուկրաինային և կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին»։
Ավելին՝ ստորև նյութում.
«Հաղթանակն Ուկրաինայինն է». Թբիլիսիից Կիևին՝ համերաշխություն