«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը որոշելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունն է»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Սոփո Կիլաձեն:
Նրա խոսքով, կարևորը այն է, որ ընտրությունները անցկացվեն ժողովրդավարական ճանապարհով, յուրաքանչյուր ընտրող իր կամքն ազատ, առանց բռնության արտահայտելու հնարավորություն ունենա:
«Անկեղծ ասած, չեմ հասկանում այն իրարանցումը, որը կապված է ԿԸՀ-ի որոշման հետ: Կարծում եմ՝ կարևորը ժողովրդավարական, ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, առանց բռնության ու սադրանքների: Նշանակություն չպետք է ունենա, թե որ օրը կանցկացվեն ընտրությունները»,- հայտարարել է պատգամավորը, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ի որոշմամբ, 2018 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին:
Ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն աշխատանքային օր է նշանակվել: