
Վրաստանի Ազգային բանկի հաղորդագրության համաձայն՝ այսօր Վրաստանի ֆինանսների նախարարությունը 80 մլն լարիի արժեթղթեր է վաճառել 2 տարի մարման ժամկետով։
«2022 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդում 2 տարի մարման ժամկետով վաճառվել են 80 միլիոն լարի անվանական արժեքով արժեթղթեր։
Աճուրդին մասնակցել է չորս առևտրային բանկ։ Արժեկտրոնի տոկոսադրույքը կազմել է 9,375 տոկոս։ Կտրոնը կվճարվի տարեկան երկու անգամ՝ վեց ամիսը մեկ»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։
2022 թվականի ընթացքում Վրաստանի կառավարությունը նախատեսում է վերցնել 1,3 միլիարդ լարի ներքին պարտք։