2024 թվականի 9 ամսում Վրաստանի կառավարությունն արտահաստիքային աշխատավարձերի վրա ծախսել է 408 մլն լարի։ Այս գումարը 43 մլն լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ, գրել է bm.ge լրատվամիջոցը:
Ըստ տեղեկության՝ բյուջեի կատարման հաշվետվության մեջ նշված չէ, թե քանի արտահաստիքային աշխատող կա նախարարություններում, թեև կատարողականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ տարեցտարի բարձրանում են արտահաստիքային աշխատավարձերը։
Նշվում է՝ ավելացել է նաև հաստիքային աշխատողների աշխատավարձը։ Մասնավորապես, 2024 թվականի 9 ամիսներին նրանց, ընդհանուր առմամբ, վճարվել է 1,88 մլրդ լարի աշխատավարձ, ինչը 268 մլն լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Բյուջեի պլանի համաձայն, 2024 թվականին նախարարություններում և պետական ձեռնարկություններում աշխատող 113 հազար մարդ որպես աշխատավարձ կստանա, ընդհանուր առմամբ, 2,6 միլիարդ լարի, որին գումարվում է 540 մլն լարի՝ լրիվ դրույքով աշխատողների աշխատավարձի ձևով, ինչը նշանակում է, որ պետական հատվածում աշխատողների աշխատավարձը հասնում է 3,1 մլրդ լարիի։