
Վրաստանի կառավարությունը հնարավորություն կունենա առանց երկրում արտակարգ դրություն սահմանելու սահմանափակումներ մտցնել: «Հանրային առողջապահության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կքննարկվի խորհրդարանի այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում:
Օրինագծի համաձայն, կվերանայվեն ու կթարմացվեն կարանտինային միջոցառումները՝ կապված տեղաշարժի, տնտեսական գործունեության, սեփականության, հավաքներ կազմակերպելու հետ:
Ներկայացված օրինագծի համաձայն, հանրության առողջությունը պաշտպանելու նպատակով սահմանված սահմանափակումները մտցնելու համար կառավարությունը ստիպված չի լինի հայտարարել արտակարգ դրություն: Համապատասխանաբար, կառավարությունը ստիպված չի լինի խորհրդարանի աջակցությանը սպասել:
Օրինագծի նախաձեռնողները փոփոխություններն արագացված կերպով ակտիվացնել են պահանջում, նրանց գնահատմամբ, չպետք է թույլ տալ, որ արտակարգ դրության վերացումից հետո իրավիճակն «անկառավարելի դառնա»: