
Վրաստանի կառավարությունը կրկին հորդորում է տարեցներին մնալ տանը: Նմանատիպ առաջարկությունը արդիական էր կորոնավիրուսային համաճարակի առաջին ալիքի ժամանակ:
«Հաշվի առնելով համաճարակի վատթարացումը՝ տարեցներին կոչ ենք անում հնարավորինս մնալ տանը», — միջգերատեսչական խորհրդի նիստից հետո նշեց Գիորգի Ղվիբրաձեն:
Բացի այդ, կառավարությունը ևս մեկ անգամ հորդորում է պետական և մասնավոր հատվածներին անցնել հեռավոր աշխատանքային ռեժիմի: Ինչպես նշել է Ղվիբրաձեն, այս փուլում Վրաստանում ուժի մեջ կմնա երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, շաբաթ և կիրակի օրերին սննդի կետերի տեղում աշխատանքը, ինչպես նաև հասարակական միջոցառումներ անցկացնելու արգելքը: Երկրում կխստացվի մեկուսացման մեջ գտնվող անձանց և դիմակ կրելու կարգի պահպանումը: