Կառավարությունը սկսում է գյուղտեխնիկայի համաֆինանսավորման ծրագիր

Վրաստանի կառավարությունը սկսում է գյուղտեխնիկայի համաֆինանսավորման ծրագիր:

Ըստ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության մեքենայացման համաֆինանսավորման ծրագրին մասնակցել ցանկացողները կկարողանան նախարարություն հայտեր ներկայացնել սեպտեմբերից:

Նախարարի խոսքով, այս ծրագիրը զգալի օգուտներ կտա բնակչությանը, որոնք գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու ֆինանսական միջոցներ չունեն:

«10-ամյա ծրագրի ներկայացման ժամանակ մենք բնակչությանը խոստացել ենք մեքենայացման համաֆինանսավորում: Սեպտեմբերից մենք կարող ենք հայտեր ստանալ ծրագրին մասնակցել ցանկացողներից: Մենք կունենանք դրամաշնորհի համաֆինանսավորում, հետևաբար սարքավորումների արժեքի մի մասը պետությունը կֆինանսավորի դրամաշնորհի տեսքով, մնացածը կարող է ֆինանսավորվել արտոնյալ վարկի կամ լիզինգի տեսքով: Մենք զգալի օգուտ կտանք բնակչությանը, որն այսօր ֆինանսական միջոցներ չունի գյուղատնտեսական տեխնիկա գնելու համար: Մենք կունենանք փոքր մեքենայացման համար ֆինանսավորում, այսինքն` մինչև 20,000 լարիի սարքավորումներ, ինչպես նաև միջին մեքենայացման սարքավորումներ` 20,000-ից 100,000 լարի, և նաև 100,000 լարիից ավելի արժեք ունեցող սարքավորումներ», — ասել է Դավիթաշվիլին: