Կառավարությունը հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ այդ հարցով լիազորություններ իրականացնելու համար։
«Վրաստանի կառավարությունը բացատրություն է պահանջում Սահմանադրական դատարանից՝ կապված Վրաստանի նախագահի և Վրաստանի կառավարության միջև Վրաստանի դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նշանակման և պաշտոնանկության վերաբերյալ լիազորությունների տարանջատման հարցով», — ասված է կառավարության հայտարարության մեջ։
Կառավարության թիմն այս հայտարարության մեջ չի հստակեցրել՝ արդյոք հայցին նախորդել է նախագահի՝ իրենց համար անընդունելի դեսպանների նշանակման կամ հեռացման որոշումը։
Նշենք, որ այս հարցը քննարկվել է 2022 թվականի մարտին, երբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ անցյալ տարվա հունիս-հուլիսին և այս տարի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել հինգ դեսպանների նշանակման մասին հրամանը:
Խորհրդարանն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը