
Կառավարության վարչակազմը բռնագրավել է մշակույթի նախարարության Black Sea Arena-ի և Թբիլիսիի համերգասրահի գույքը և զրկել կառավարման իրավունքից։
Համապատասխան հրամանագիրն օգոստոսի 15-ին ստորագրել է վարչապետը:
Հրամանագրի համաձայն՝ Black Sea Arena-ն և Թբիլիսիի պետական համերգասրահը կառավարման իրավունքով անհատույց և ուղղակի փոխանցմամբ տրվում է Վրաստանի կառավարությանը։
««Պետական գույքի մասին» Վրաստանի օրենքի 43-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ «Black Sea Arena» ՍՊԸ-ի և «Թբիլիսիի պետական համերգասրահ» ՍՊԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 100%-ը փոխանցվում է կառավարությանը՝ անհատույց և ուղղակի փոխանցմամբ, դրանց գոյության ողջ ընթացքում: Նշված ձեռնարկությունների կառավարման հետ կապված կազմակերպչական-իրավական միջոցառումների իրականացումը կապահովի Վրաստանի կառավարության վարչակազմը»,- ասված է հրամանագրում: