Օգոստոսի 26-ին Վրաստանի կառավարությունը մի քանի դեսպանների աշխատանքից ազատելու մասին հրամանագիր է հրապարակել։
Առաջիկա օրերին իրենց պաշտոնները կլքեն Ժնևում ՄԱԿ-ի մասնաճյուղերի և այլ միջազգային կազմակերպությունների, ՆԱՏՕ-ի և Միջազգային ծովային կազմակերպության ներկայացուցիչները։
- Հոկտեմբերի 1-ին պաշտոնը կլքի Ալեքսանդրե Մաիսուրաձեն։ Նա Ժնևում ՄԱԿ-ի գերատեսչություններում և այլ միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչն էր:
- Նույն օրվանից Ռևազ Լոմինաձեն այլևս չի կատարի Շվեյցարիայի Համադաշնությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:
- ՆԱՏՕ-ի ներկայացուցչի պաշտոնում Վիկտոր Դոլիձեի մանդատը կլրանա սեպտեմբերի 21-ին:
- Հոկտեմբերի 15-ին իր պաշտոնը կլքի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանը ներկայացնող Սոփիո Քացարավան։ Նա նաև երկրի ներկայացուցիչն էր Միջազգային ծովային կազմակերպությունում։
Արտաքին գործերի նախարարությունը չորս դեսպաններին ազատելու կառավարության որոշումը հիմնավորում է լիազորությունների ժամկետի լրացմամբ: