Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլիի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածման այն դինամիկան, որն այսօր երկրում է, բողոքի ցույցերի հետ է կապված:
Նրա պարզաբանմամբ՝ ընդդիմության կողմից ծագրված բողոքի ցույցերը վիրուսի տարածման աղբյուր են դարձել:
«Բոլորս շատ լավ տեսանք ակտիվությունն ընտրություններից առաջ ու հետո: Ես նկատի չունեմ հենց ընտրությունների օրը: Նկատի ունեմ այն անպատասխանատու քաղաքական քարոզարշավներն ու ցույցերը, որտեղ նույնիսկ կոչ չի արվել ժողովրդին ներկայանալ դիմակներով, ընդհակառակը՝ կոչ էին անում անհնազանդություն ցուցաբերել»։
Ցքիտիշվիլին նշել է նաև, որ կառավարությունը քննարկում է նոր սահամանափակումներ մտցնել՝ կապված տեղաշարժի հետ:
«Կորոնավիրուսի թվերի դինամիկան, որ ունենք այս օրերին, կապված է հենց այս ցույցերի հետ: Քաղաքական գործընթացը մեր սահմանադրական իրավունքն է, համապատասխանաբար, չէինք կարողանա դադարեցնել սահմանադրությամբ սահմանված ընտրական ու քաղաքական գոծընթացը: Հետևաբար, սահամանափակումներ մտցնել չէր ստացվի այն ընթացքում , երբ փողոցներում նման ցույցեր էին»,- ասել է փոխվարչապետը: