Եվրոպական հանձնաժողովի ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով (DG NEAR) գլխավոր տնօրինությունը տեղեկատվություն է տարածել Վրաստանին ԵՄ ֆինանսական աջակցության մասին:
«Ի պատասխան Վրաստանին ԵՄ-ի աջակցության հետ կապված սխալ մեկնաբանության՝ պարզաբանումը կարևոր է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի համատեքստում», — ասված է տնօրինության հաղորդագրության մեջ։
Ըստ ներկայացրած տվյալների՝ 2019-2024 թվականներին Վրաստանի նախարարությունները 10 անգամ ավելի շատ աջակցություն են ստացել, քան քաղաքացիական հատվածը։ Մասնավորապես, 2019-2024 թվականներին Վրաստանի կառավարական կառույցներին հատկացվել է 517 մլն եվրո, քաղաքացիական հասարակությանը՝ 46 մլն եվրո, մասնավոր հատվածին՝ 6 մլն եվրո։
ԵՄ-ն թվարկել է 2019-2024 թվականներին իր օգնության ամենամեծ շահառուների տասնյակը.
- 111,55 մլն եվրո՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն/տեղական ինքնակառավարման մարմիններ,
- 101,40 մլն եվրո՝ ֆինանսների նախարարություն,
- 62,75 մլն եվրո՝ պաշտպանության նախարարություն,
- 57 մլն եվրո՝ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն,
- 30,5 մլն եվրո՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն,
- 25,07 մլն եվրո՝ աշխատանքի, առողջապահության և օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների սոցիալական պաշտպանության նախարարություն,
- 19 մլն եվրո՝ միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողով,
- 12,85 մլն եվրո՝ կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն,
- 10,5 մլն եվրո՝ ներքին գործերի նախարարություն,
- 7,4 մլն եվրո՝ կառավարության վարչակազմ,
- 4,8 մլն եվրո՝ Վրաստանի խորհրդարան: