
Վրաստանի կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 4 միլիոն 466 հազար 910 լարի է հատկացրել միջանկյալ ընտրությունները կազմակերպելու համար: Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Գումարը հատկացրել է ֆինանսների նախարարությունը` կառավարության պահուստային ֆոնդից:
Նշենք, որ մայիսի 19-ին Վրաստանի մի շարք մունիցիպալիտետներում և խորհրդարանի պատգամավորի մեկ մեծամասնական շրջանում միջանկյալ ընտրություններ են տեղի ունենալու: