
Վրաստանի կառավարությունը մեկ լարի խորհրդանշական գումարի դիմաց հողատարածքներ է հանձնել վրաց Ուղղափառ եկեղեցուն Օզուրգեթիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետներում։ Մարտի 12-ին հրապարակված հրամանագրի համաձայն՝ փաստաթուղթը ստորագրել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ուղղափառ եկեղեցուն խորհրդանշական գումարի դիմաց հանձնվել է Օզուրգեթի մունիցիպալիտետի Նարուջա ավանում 849 ք․մ․ հողատարածք և Զեմո Նատանեբի գյուղում՝ 929 ք.մ. հողատարածք, նաև Չոխատաուրիի մունիցիպալիտետի Գութուրի գյուղում 345 և 859 ք․մ հողատարածքներ։
Ուղղափառ եկեղեցին պետք է վճարի սեփականաշնորհման համար նախատեսված գումարը՝ մեկ լարի, պայմանագիրը ստորագրելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
Նշենք, որ Վրաստանի պատրիարքարանը երկրի բյուջեից տարեկան ստանում է 25 մլն լարի։