Վրաստանի կառավարությունը հերքում է հունիսի 20-ին Թբիլիսին կրկին փակելու մասին տեղեկությունը:
Վրաստանի կառավարության ռազմավարության կոմիտեում հայտարարեցին, որ համաճարակային ներկայիս իրավիճակը հիմք չի հանդիսանում Թբիլիսին կամ որևէ այլ քաղաք փակելու համար:
«Տարբեր լրատվամիջոցներում տեղեկությունը է տարածվում, որ հունիսի 20-ին Թբիլիսիի մուտքը փակվելու է: Այս լուրը չի համապատասխանում իրականությանը և որոշակի խմբերի կողմից հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակ է հետապնդում», — հայտարարեցին Վրաստանի կառավարության ռազմավարության կոմիտեում: