Վրաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 250 հազար լարի կծախսի «հաջողակ վրացիների գնահատման և նրանց մասնագիտությունների հանրահռչակման համար» միջոցառման համար։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 18-ի որոշումից:
Փաստաթղթում նշվում է՝ այս գործողության համար պահուստային ֆոնդից կառավարությանը միջոցներ է հատկացրել ֆինանսների նախարարությունը:
«Հաջողակ վրացիների գնահատման և նրանց մասնագիտության առաջմղման համար անցկացվելիք միջոցառման համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու համար Վրաստանի ֆինանսների նախարարությունը «Վրաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստնզի օրենքով նախատեսված կերպով Վրաստանի կառավարության պահուստային ֆոնդից կհատկացնի 250 հազար լարի»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած փաստաթղթում։
Այս պահի դրությամբ՝ Վրաստանի կառավարության լրացուցիչ տեշեկություն չի տարածել: