
Վրաստանի կառավարությունը բռնազավթված տարածքներից ավելի քան 400 փախստական ընտանիքի համար գյուղական վայրերում հողատարածքին կից տներ ձեռք կբերի: Այս մասին տեղեկացնում է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պահպանության նախարարությունը:
«Գյուղական տուն» գնելու ծրագրի շրջանակներում քննարկվել է ավելի քան 600 դիմում, նրանցից 400-ի դեպքում դրական որոշում է կայացվել:
Ծրագիրը փախստական ընտանիքն հնարավորություն է տալիս Վրաստանի ցանկացած շրջանում տուն ընտրել՝ ուսումնասիրությունից հետո գնելով այն: Տներին կից հողատարածք կա, որը հիշյալ ընտանիքների համար եկամտի լրացուցիչ աղբյուր կհանդիսանա։
2013 թվականից մինչ օրս նախարարությունը բռնի տեղահանվածների համար 2534 տուն է ձեռք բերել: Նշվում է, որ տուն ստանալու հարցով դիմումները կանոնավոր կերպով ընդունվում են: