
Համընդհանուր առողջապահական ծրագրով կառավարությունը չի փոխհատուցի փոխնակ (սուրոգատ) մայրերին ծննդաբերությունների և կեսարյան հատումների ծախսերը:
Այս փոփոխությունը նշված է Վրաստանի կառավարության որոշման մեջ, որը փետրվարի 29-ին հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։
Մասնավորապես, վարչապետ Իրակլի Կոբախիձեի «Համընդհանուր առողջապահությանն անցնելու նպատակով իրականացվելիք որոշ միջոցառումների մասին» որոշմամբ փոփոխվել է Վրաստանի կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի թիվ 36 որոշումը` սահմանելով, որ ծրագրի շրջանակներում փոխնակ մոր ծննդաբերության/կեսարյան հատման ծախսերը չեն փոխհատուցվելու։
Փաստաթղթում նշվում է, որ բանաձևն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այսինքն՝ փետրվարի 29-ից։