
Վրաստանի կառավարությունը Անակլիայի նավահանգստի կառուցման համար նոր ներդրողներ է սկսում փնտրել: Այս մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին:
Վերջինիս խոսքով, նավահանգիստը Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի:
«Բազմիցս ենք ասել, որ Անակլիայի նավահանգիստը մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական անվտանգության, ընդհանրապես անվտանգության և լոգիստիկ ներուժն ամբողջովին իրացման համար: Անակլիայի նավահանգստի ծրագիրը պատկանում է պետությանը, այն չի պատկանում որևէ մասնավոր ներդրողի: Պետությունը անմիջականորեն հանդիսացել է ծրագրի հեղինակ: Հենց պետությունն է հետաքրքրություն հայտնել այս ծրագիրն իրականացնելու համար դեռևս 2014 թվականին»,- հայտարարել է Ցքիտիշվիլին: