
Նոր Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Վրաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանն է հատկացրել է 1 մլն լարի (ավելի քան 357 հազար դոլար):
«Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունների դեպքերին օպերատիվ արձագանքելու գործողությունների ծրագիրը» հաստատվել է հունվարի 28-ին:
Ըստ փաստաթղթի, համապատասխան պետական գերատեսչություններն իրենց բյուջեից պետք է ֆինանսավորեն ծրագրով սահմանված միջոցառումները: Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հատկացնել առողջապահության նախարարությանը:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 3 հաստատված դեպք է գրանցվել: Հարյուրից ավել մարդ գտնվում է տարբեր կարանտինային գոտիներում: