Վրաստանի գործընկեր երկրների դեսպանները կառավարության շենք են այցելել Վրաստանի կառավարության նախօրեի հայտարարությունից հետո։
Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այս պահին ընթանում է Վրաստանի վարչապետի և օտարերկրյա դիվանագետների հանդիպումը։
Ավելի կոնկրետ՝ կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դանիգանի, Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի և ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պավել Հերչինսկու հետ։
Նախօրեին վարչապետի տարածած հայտարարությունը, որին դեմ էին դուրս եկել Վրաստանի քաղաքացիական հասարակության մեծ մասը, մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում: Վարչապետը դեսպաններին ու դիվանագետներին մեղադրել էր երկրի ներքին խնդիրներին միջամտելու ու ընդդիմության դերը ստանձնելու մեջ:
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որն օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» է անցկացվել:
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին: