
Վրաստանի կառավարության նոր կազմն ու կառավարության ծրագիրն այսօր կներկայացվի խորհրդարանին: Ժամը 18:00-ին նշանակված խորհրդարանի բյուրոյի նիստի ընթացքում կորոշվի ինչ ժամանակահատվածում է քննարկվելու կառավարությանը վստահություն տալու հարցը:
Սահմանադրության համաձայն, խորհրդարանը 2 շաբաթվա ընթացքում պետք է վստահություն հայտնի կառավարության նոր կազմին: Իշխող կուսակցությունում նշում են, որ նոր կառավարության ձևավորման գործընթացն ավելի կարճ կտևի, քան 2 շաբաթը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեց նախկին վարչապետ, գործող պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: