
Վրաստանի կառավարության վարչակազմը հաղորդել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մայիսի 5-ին Սիոնի տաճարում Զատկի պատարագին ներկա գտնվելու մասին։ Այնտեղ նշված է, որ Կոբախիձեն եղել է «խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, գործադիր և օրենսդիր իշխանությունների անդամների հետ»։
Կառավարության կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված չէ, որ եկեղեցում է եղել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Սոցցանցում կառավարության վարչակազմի հրապարակած 30 լուսանկարներից ոչ մեկում Սալոմե Զուրաբիշվիլիի ոչ մի կադր չկա` այն դեպքում, որ նախագահը կանգնած է եղել վարչապետի կողքին։
Հատկանշական է, որ Վրաստանի նախագահը բազմիցս երևացել է Սիոնի տաճարից ուղիղ հեռարձակվող եթերում։