
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Politico-ին տված հարցազրույցում արձագանքել է երկրի բարձրագույն իշխանության մի շարք ներկայացուցիչների` Եվրախորհրդարանի պատգամավորների և եվրոպական կառույցների հասցեին հնչեցրած քննադատությանը:
Նախագահը նշել է, որ կառավարության հռետորաբանությունը չօգնեց Եվրամիության թեկնածության հարցին։
«Ես դեմ էի այդ հռետորաբանությանը և շատ հարցեր ունեմ այն առնչությամբ, թե ինչ քաղաքական տրամաբանություն է կանգնած այդ կարգի հռետորաբանության թիկունքում, որը ակներև է»,- ասել է Զուրաբիշվիլին: