Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով՝ Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար: Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմը:
Ըստ կառավարության՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց առաջ Իլիա Դարչիաշվիլին եղել է Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Նա դիվանագիտական գործունեության երկար տարիների փորձ ունի:
Իլիա Դարչիաշվիլին տարբեր շրջաններում եղել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, քաղաքապետարանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: Մինչ այդ նա աշխատում էր մասնավոր հատվածում:
Աշխատակազմի նորանշանակ ղեկավարը ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը և Ֆրանսիայի Գրենոբլ բիզնեսի դպրոցում ստացել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: