Կառավարական ՀԿ-ներ. «Դրամաշնորհների մասին» օրենքը փոփոխվեց

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանն այսօր՝ փետրվարի 20-ին, երրորդ ընթերցմամբ ընդունել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները, որոնք բյուջետային ֆինանսավորում են խոստանում հասարակական կազմակերպություններին (ՀԿ)։ Փորձագետներն օրենքի նախագիծը GONGO-ների՝ կառավարական ՀԿ-ներին ֆինանսավորող նախագիծ են անվանում:

«Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված կառավարության նախաձեռնած օրենքի նախագծին աջակցել է 80 քաղաքական գործիչ։ Օրենքում երկու փոփոխություն է կատարվել.

  • Դրամաշնորհների տրամադրման համար կստեղծվի «Պետական ​​դրամաշնորհների կառավարման գործակալություն»,
  • Այդ գործակալությունն իրավական ակտերի կիրարկման իրավունք կունենա։

Չլեգիտիմացված կառավարության ընդդիմախոսները չեն կասկածում, որ քաղաքացիների հարկերը բաշխվելու են իշխող «Վրացական երազանք»-ին հավատարիմ GONGO-ներին։ Մինչև 2025 թվականը նախատեսվում է GONGO-ներին հատկացնել 20 մլն լարի։

Զուգահեռաբար, «Վրացական երազանք»-ը նախատեսում է էլ ավելի խստացնել օրենսդրությունը միջազգային գործընկերների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համար:

«Վրացական երազանք»-ն անկախ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների գործունեությունը վտանգի տակ է դրել «գործակալների օրենք»-ի ընդունմամբ, խաղաղ ցույցերը սահմանափակող օրենքներ է ընդունել, մեդիա ոլորտը գրաքննության ենթարկող օրենք է նախաձեռնել:

Կառավարական ՀԿ-ներ. ավտորիտարիզմի նոր փո՞ւլ Վրաստանում