Վրաստանում կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումներն ուժի մեջ կմնան հավանաբար մինչև հուլիսի վերջ. Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ միջազգային տուրիզմի հետ կապված Վրաստանի կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների անվտանգությունն է, երկրում ամենինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:
«Մենք հուլիսի ընթացքում էլ շատ զգուշորեն ենք վերաբերվելու միջազգային զբոսաշրջիկներին, այցելուներին: Կլինի մի քանի ուղղություն. բիզնեսայցելուների, ուսանողների համար առանձին կարգ է մշակվել և շուտով կհանրայնացվի: Այս օրերի ընթացքում սպասում ենք նաև, թե ինչ որոշում կկայացնի ԵՄ-ն, որը դեռևս իր երկրների միջև է բացել սահմանները, այս օրերի ընթացքում որոշում կկայացնի ոչ անդամ երկրների համար»,- ասել է Թուրնավան:
Նախարարն ավելացրել է նաև, որ կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումները կշարունակվեն մինչև հուլիսի վերջը, սակայն չարտերային չվերթներ այսօր էլ իրականացվում են:
«Հոլւիսին էլ չարտերային չվերթները կշարունակենք իրականացնել՝ Առողջապահության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով»:
Այս թեմայով՝