Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն:
Armenian Airlines ավիաընկերությունը («Հայկական ավիաուղիներ») մայրաքաղաքների միջև թռիչքներ կիրականացնի դեկտեմբերի 28-ից։ Թռիչքները կիրականացվեն ավիաընկերության Airbus 321-200 օդանավով:
Ընկերության փոխնացմամբ՝ առաջին թռիչքի արժեքը մոտ 70 դոլար է (190 լարի)։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել armenianairlines.am կայքի միջոցով։
Վրաստանյան BMG լրատվամիջոցը վկայակոչելով Armenian Airlines-ին նշել է՝ ավիափոխադրողը շաբաթական հինգ անգամ թռիչքներ կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով։ Չվերթները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։
Ներկայում առնվազն երեք ավիաընկերություններ են ուղիղ չվերթներ իրականացնում Երևան-Թբիլիսի ուղղությամբ. Armenian Airlines-ը կդառնա նոր խաղացող այս շուկայում։
«Չվերթների մեկնարկը հիանալի հնարավորություն է Ամանորն ու ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու, իսկ հարևան երկրի զբոսաշրջիկների համար՝ Երևան այցելելու համար», — նշված է Armenian Airlines-ի հայտարարության մեջ:
Armenian Airlines-ը հիմնադրվել է 2022 թվականին, գործում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: