
Հուլիսի 28-ից 70 հոգու համար նախատեսված մարդատար օդանավը ամենօրյա կանոնավոր չվերթեր կիրականացնի Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ։
Կանոնավոր չվերթերը կիրականացնի Airline Geo Sky ՍՊԸ-ն: Միակողմանի տոմսի արժեքը օգոստոսի համար տատանվում է 155-ից մինչև 220 լարի:
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, թռիչքի տևողությունը կկազմի 55 րոպե։
Ի դեպ, Airline Geo Sky ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: