
Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված Cyprus Airways ավիաընկերությունը Լառնակա-Թբիլիսի-Լառնակա ավիաուղիով կանոնավոր չվերթ է սկսում:
Cyprus Airways-ի կողմից Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացրած հայտի համաձայն, այս տարվա հուլիսի 2-ից Լառնակա-Թբիլիսի թռիչք կիրականա։ Ըստ տվյալների՝ թռիչք կիրականացվի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և կիրակի:
Ավիաընկերությունը նշված ավիաուղիով թռիչքի թույլտվությունը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունից ստացել է հունիսի 21-ին: