Կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին. ԵԽ նախագահ

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան վրացերեն X սոցիալական ցանցում Վրաստանին աջակցող գրառում է հրապարակել։

«Թբիլիսի, մենք հասկանում ենք քեզ։ Մենք տեսնում ենք Ձեզ: Փողոցում գտնվող վրացիները երազում են Եվրոպայի մասին: Նրանք հպարտորեն ծածանում են եվրոպական դրոշը։ Նրանք եվրոպական ապագա են ուզում: Նրանք ակնկալում են եվրոպական արժեքներ և չափանիշներ։ Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի հետ»,- գրել է Մեցոլան:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքացիները բողոքում են երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» դեմ, խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկում:

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը