Կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին. Վրաստանի հարցը Իտալիայի խորհրդարանում

«Վրաստանը պայքարում է. ազատություն, իրավունքներ, ժողովրդավարություն»` այս վերնագրով Վրաստանի եվրոպամետ բողոքի ցույցերն ու «Վրացական երազանք»-ի բռնաճնշումները Իտալիայի խորհրդարանի քննարկման հիմնական թեմաներն էին։

Այս տեղեկությունը X-ում հայտնել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Լիա Քուարտապելեն։

«Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին հանուն նրա իրավունքների և ազատության, ընդդեմ ռեպրեսիվ օրենքի»,- գրել է Քուարտապելեն։

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Բենեդետտո Դելլա Վեդովան, Ռիկարդո Մագի, Իվան Սկալֆարոտոն և Մարկո Լոմբարդոն։