Կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին. Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը X սոցիալական հարթակում հայտարարություն է տարածել, ըստ որի` կանգնած են վրաց ժողովրդի կողքին:

«Կոնգրեսի երկկուսակցական ղեկավարությունը կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, քանի որ նրանք շարունակում են պայքարել բռնության և բռնաճնշումների դեմ՝ փրկելու նպատակով իրենց ժողովրդավարությունը և եվրատլանտյան ապագան»,- գրել է հանձնաժողովը:

Հիշեցնենք, Վրաստանում շարունակվում են եվրոպամետ ցույցերը: Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ հավատարիմ են Սահմանադրության 78-րդ հոդվածին (ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու դրույթ) և իրենց համերաշխությունն են հայտնում հատուկջոկատայինների կողմից բռնությամբ և ապօրինի բերման ենթարկված քաղաքացիներին։