Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ասել է, որ կանայք պետք է իրենց ապահով զգան երկրում։
Գործակալության մամուլի ծառայությունը հրապարակել է փոխնախարարի մեկնաբանությունը երեկ՝ նոյեմբերի 24-ին տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ. նախկին ամուսինը սպանել էր կնոջը:
«Այս դեպքը և ընդհանրապես բռնության դեպքերը հավելյալ պարտավորություններ են դնում մեզանից յուրաքանչյուրի վրա, որ նման արարք կատարած բոլոր հանցագործները պետք է օրենքով խստագույնս պատասխանատվության ենթարկվեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կանայք մեր երկրում իրենց ապահով զգան»,- ասել է փոխնախարարը։
Հիշեցնենք. երեկ Թերջոլայում տղամարդն աշխատավայրում սպանել էր նախկին կնոջը։ Հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմ — 109-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված դիտավորությամբ սպանությանը։