Ներկայացնում ենք «Ֆրեյա միության» կանանց քարոզարշավի շրջանակներում People in Need միջազգային կազմակերպության և ԵՄ-Չեխիայի զարգացման գործակալության «Քաղաքացիական հասարակության դերակատարները որպես փոփոխության նախաձեռնողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի աջակցությամբ պատրաստված հոդվածների շարք։ «Ալիք մեդիան» ծրագրի մեդիա-գործընկերն է:
Մայա Բաքրաձեն մասնագիտությամբ իրավաբան է, ունի 23 տարվա աշխատանքային փորձ։ Դրանցից 13 տարին հատկացրել է իրավական, մանկավարժական և հասարակական ոլորտներում աշխատելուն, իսկ 10 տարին՝ դատական գործունեությանը։ Հիմնական ոլորտները` քաղաքացիական, վարչական իրավունք և երեխաների ու կանանց իրավունքներ:
Ինչպե՞ս է Վրաստանի օրենսդրությունը կարգավորում ժառանգության կամ ընտանեկան վեճի դեպքում սեփականության վերաբաշխման հարցը։
Օրենսդրությունը չի տարբերում ժառանգներին ըստ սեռի: Ժառանգված ակտիվների, ինչպես նաև պարտավորությունների բաշխման հարցում օրենսդրությունը չի նախատեսում գենդերային հիմքով տարբեր մոտեցումներ: Ավելին, գենդերային խտրականությունն արգելված է Վրաստանի Սահմանադրությամբ և օրենքներով։
Ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում կանանց սեփականության իրավունքների պաշտպանության իրականությունը։
Կանայք բազմաթիվ խնդիրների են բախվում սեփականության իրավունքը պատշաճ կերպով իրականացնելու հարցում: Նրանք չունեն պատշաճ տնտեսական ազատություն։ Վրաստանում, կանայք և տղամարդիկ աշխատավարձի 30-40% տարբերություն ունեն, հետևաբար կանայք հաճախ են ենթարկվում տնտեսական բռնության։ Դեռևս գոյություն ունի սեփականության վերաբաշխման կարծրատիպային կանոն, ըստ որի ընտանիքի կին անդամներից գերադասվում են ամուսինները, հայրերը, եղբայրները։
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում կանայք պետական ռեգիստրում գրանցված ունեցվածքով զիջում են տղամարդկանց։ Ի՞նչ եք կարծում, ինչով է պայմանավորված տվյալների անհավասարակշռությունը:
Հավանաբար, անհավասարակշռությունը պայմանավորված է տարբեր շրջաններում ապրող սոցիալական խմբերի տարբեր ավանդույթներով, ապրելակերպով, կրոնական սովորույթներով: Սրա պատճառը կարող է լինել կանանց աշխատանքային միգրացիան։
Գույքի սեփականություն գրանցելիս ի՞նչ խոչընդոտների են առավել հաճախ հանդիպում կանայք:
Հաշվի առնելով վերը թվարկված սահմանափակումները, կանայք չունեն համապատասխան աջակցություն և խրախուսում գույքը որպես սեփականություն գրանցելու համար: Առաջին խոչնդոտը, որին նրանք բախվում են, ընտանիքներում է: Ձևավորված կարծրատիպերի պատճառով կանայք դժվարանում են անհրաժեշտության դեպքում դիմել ընտանիքի արական սեռի անդամներին՝ սեփականության պահանջով:
Կարևոր է նաև տնտեսական գործոնը: Հաճախ կանայք չեն կարողանում վճարել գրանցման վճարները, գույքահարկերը, բավարար չափով չեն վաստակում գույքի կառավարման ոլորտում (բիզնեսի և սեփականատերերի ասոցիացիաներ, զարգացման բիզնես և այլն):
Նյութի բովանդակությունը բացառապես «Ֆրեյա միության» պատասխանատվությունն է, և այն կարող է չարտացոլել դոնորի և «Ալիք մեդիայի» տեսակետները: